Միջազգային

Սիրիայում հակակառավարական ուժերը համակարգվում են ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ խորհրդակցություններն անցել են շատ անկեղծ, անմիջական, բարեկամական և կառուցողական մթնոլորտում։

«Մենք համաձայն ենք, որ Սիրիան պետք է շարժվի դեպի խաղաղություն և պահպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Արաղչին՝ նշելով, որ Սիրիայում հակակառավարական ուժերը համակարգվում են ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից:

«Սիրիայում ահաբեկչական խմբավորումները սերտ կապեր ունեն ու համակարգվում են ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից: Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորումների վերակտիվացումը մտահոգիչ է և լուրջ վտանգի տակ է դրել Սիրիայի անվտանգությունը, կայունությունն ու տարածքային ամբողջականությունը։

Նման վտանգավոր իրավիճակի հետևանքները կազդեն բոլոր երկրների, հատկապես Սիրիայի հարևանների վրա»,- ասել է Իրանի արտգործնախարարը։