Միջազգային

Արաղչին ժամանել է Թուրքիա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Անկարա։ Արաղչին այսօր պատրաստվում է հանդիպել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։

«Թուրքիան Սիրիայի կարևոր հարևաններից է և առանցքային դեր ունի Աստանայի գործընթացում, և տարածաշրջանի ներկայիս իրավիճակը մեզանից պահանջել է սերտ խորհրդակցություններ անցկացնել թուրքական իշխանությունների հետ»,- ասել է Իրանի ԱԳՆ-ը ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին։