Առնվազն 25 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Սիրիայի կառավարական ուժերի հասցրած ավիահարվածների հետևանքով. Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է Սիրիայի ընդդիմադիր փրկարարական ծառայությունը, որը հայտնի է որպես «Սպիտակ սաղավարտներ»:
Ինքնաթիռները կիրակի օրը հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբի կենտրոնում գտնվող մարդաշատ բնակելի թաղամասին։
«Սպիտակ սաղավարտների» տվյալներով՝ Իդլիբում և նրա շրջակայքում ավիահարվածների հետևանքով զոհվածների թվում 10 երեխա է եղել։