Միջազգային

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Դամասկոս

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է աջակցել Սիրիային ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին  լրագրողներին ասել է Արաղչին։

«Այսօր ես մեկնում եմ Դամասկոս, որպեսզի Իսլամական Հանրապետության ուղերձը փոխանցեմ Սիրիայի կառավարությանը։ Մենք մեծապես աջակցում ենք սիրիական բանակին և կառավարությանը։ Մենք կարծում ենք, որ Սիոնիստական ​​ռեժիմի ձախողումից հետո թշնամին փորձում է իրականացնել տարածաշրջանն ապակայունացնելու իր չարաբաստիկ ծրագրերը ահաբեկչական խմբավորումների օգնությամբ»,- ասել է նա: