Միջազգային

Վրաստանը չի դիտարկում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը

Վրաստանը չի դիտարկում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները չեն դիտարկում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը։

«Ոչ իհարկե, ինչի մասին է խոսքը», – ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իշխանությունները պատրաստվում են կրկին ընտրություններ անցկացնել երկրում։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով եւ ստացել օրենսդիր մարմնում 150 մանդատներից 89-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական