Միջազգային

Մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը

Մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը

76 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է նրա կինը և մամուլի քարտուղարը:

Արեստրուպը մահացել է տանը՝ շրջապատված իր ընտանիքով։ Մահվան պատճառը չի նշվում։

Դերասանը հայտնի է «Իմ սիրտը դադարեց բաբախել» (De battre mon coeur s’est arrêté, 2005), «Մարգարեն» (Un profete, 2009), «Նրա անունը Սառա էր» (Elle s’appelait Sarah, 2009 թ. 2010), «Ցտեսություն այնտեղ վերիևում» (Au revoir la-haut, 2017), «Վան Գոգ. Հավերժության շեմին» (At Eternity’s Gate, 2018) և այլ ֆիլմերով։

Արեստրուպը նաև երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական