Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ոստիկանության այս գործողությանը ցուցարարները պատասխանել են «Վրաստան, Վրաստան» վանկարկումներով:
Միաժամանակ, նշվում է, որ ցուցարարները հրատեխնիկա են օգտագործել իրավապահների դեմ։