Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում ասել է, որ քաղաքացիների բողոքի ակցիան, որը շարունակվում է ամբողջ երկրում վերջին չորս օրերին, չի դուրս գալիս Սահմանադրության սահմաններից։
«Այս բողոքը և մնացած բոլոր գործողությունները մնում են Սահմանադրության շրջանակներում, ընդհանրապես մենք՝ հասարակությունը, մեր քաղաքացիական նախաձեռնություններով, այս փողոցային բողոքի ակցիաներով և մեր բոլոր գործողություններով, մենք Սահմանադրության կողքին ենք, պաշտպանում ենք Սահմանադրությունը։ Ընդհակառակը, իշխող կուսակցությունը ամեն քայլափոխի դուրս է գալիս Սահմանադրության շրջանակներից, խախտում է այն, նույնիսկ իր վերջին որոշումներով»,- ասել է Զուրաբիշվիլին։