Միջազգային

Նախօրեին Վրաստանում ակցիայի մոտ 50 մասնակից է ձերբակալվել

Նախորդ գիշեր Ռուսթավելիում շարունակվել են բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալությունները։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել 50 մարդ։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաների ընթացքում կալանավորվածների ընդհանուր թիվը գերազանցել է 200-ը։

Փաստաբանները հայտնում են, որ ձերբակալվածներից մի քանիսն ազատ են արձակվել, իսկ մյուսները գտնվում են ժամանակավոր պահման վայրերում կամ բուժհաստատություններում։ 

Ձերբակալվածները մեղադրվում են ոստիկանությանը չենթարկվելու և խուլիգանության մեջ։