Վրաստանի ոստիկանությունը գիշերը ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու Ռուսթավելի պողոտայում ընթացող բողոքի ցույցը, սակայն ցուցարարները շարունակում են ակցիան։ Այսօր առավոտվա տվյալներով՝ ցուցարարները Ռուսթավելի պողոտայից շարժվել են դեպի Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի պետական համալսարան։
Հանրահավաքի մասնակիցները կրակ են վառել, աղբամաններ տեղադրել և փակել երթևեկությունը։
Հրապարակվել են լուսանկարներ Ռուսթավելի պողոտայից՝ այստեղ ջարդված էլեկտրական սկուտերներ են, կոտրված վճարային տերմինալներ, այրված աղբամաններ, աղբ: