Միջազգային

Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը․ Կոբախիձե

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը, չնայած հրաժարվում է իր մանդատի ավարտից հետո հրաժարական տալուց։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Տիկին Զուրաբիշվիլիին մնացել է չորս ուրբաթ, նա չի կարող հաշտվել դրա հետ: Ես հասկանում եմ նրա էմոցիոնալ վիճակը, թեև դեկտեմբերի 29-ին նա պետք է լքի նստավայրը և շենքը զիջի օրինական ընտրված նախագահին: Նա պարտվել է ընտրություններում: Այս ընթացքում ոչինչ չի փոխվում, և նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին»,- ասել է նա։

Նշենք, որ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախօրեին հայտարարել էր, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ոչ լեգիտիմ է, և ինքը հրաժարական չի տա մինչև նոր խորհրդարանական ընտրություններ։