Թբիլիսիում երկու օրվա ընթացքում ցուցարարների բռնարարքների հետևանքով ծանր վիրավորվել է Վրաստանի ՆԳՆ 42 աշխատակից։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Երկու օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցների կատաղի գործողությունների արդյունքում ՆԳՆ 42 աշխատակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով և կոտրվածքներով, տեղափոխվել են բուժհաստատություններ»-ասել է Դարախվելիձեն։