Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդները Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում միջազգայնորեն արգելված զենք կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սարսափելի ցուցմունքներ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող քաղաքացիների և բժիշկների կողմից», – ասվում է շարժման հայտարարության մեջ:
ՀԱՄԱՍ-ը պահանջել է ստեղծել միջազգային հետաքննության հանձնաժողով և հաստատել «մարմինների գոլորշիացմանը հանգեցրած հրետակոծության» դեպքերը։ Պաղեստինյան կողմը հիշեցրել է, որ դրանք համաշխարհային հանրության կողմից արգելված զենքեր են։