Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, այլ հանել է օրակարգից։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք մի բան ենք ասում՝ առաջիկա չորս տարիների ընթացքում այս հարցը օրակարգում չի լինելու, որպեսզի որևէ մեկին շանտաժի գործիք չթողնենք»,- ասել է նա։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ Վրաստանում «ազգային մայդան» չի լինելու։
«Երեկ բոլորը կրկին համոզվեցին, որ երկրում «ազգային մայդան» չի լինելու, և վրացական պետությունը դա թույլ չի տա դա։ Երեկվա դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են եվրոպացի քաղաքական գործիչները և տեղական գործակալները», - նշել է Կոբախիձեն՝ անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցին։
Նա նաև տեղեկացրել է, որ ցույցերի ժամանակ ավելի քան 50 ոստիկան է տուժել, նրանցից մոտ 30-ին վիրահատական միջամտություն է պահանջվել։