Թուրքիան ներգրավված չէ Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք խուսափելու ենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են միգրացիայի նոր ալիք առաջացնել։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների կենսաապահովման գծերը գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ նրանք 3 օր էլ չէին դիմանա։ Մենք թույլ չենք տա, որ Սիրիայում ահաբեկչական կառույցը պետություն դառնա»,- ասել է Ֆիդանը։