Միջազգային

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի օդանավակայանների ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի օդանավակայանների ենթակառուցվածքներին` հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով և հրետանիով խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, էներգետիկայի օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանքը, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կուտակումները 132 շրջաններում»,- ասված է ՌԴ ՊՆ ամփոփագրում:

Նշվում է, որ ՀՕՊ միջոցները խոցել են «Նեպտուն» հեռահար կառավարվող հրթիռ, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկ և 45 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։