Միջազգային

Հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա. Իրանի ԱԳՆ

Հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա. Իրանի ԱԳՆ

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա, տուժածներ չկան՝ հայտնել են իսլամական հանրապետության ԱԳՆ-ից: Նշվում է, որ Իրանը կպատասխանի հարձակմանը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումներն արդեն Հալեպի կենտրոնում են և վերահսկողություն են հաստատել պետական մի շարք կառույցների նկատմամբ: Տեղեկություններ կան, որ Հալեպի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական