Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը։
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆիդանը եւ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և Աստանայի գործընթացը։