Միջազգային

Փարիզն արձագանքել է Վրաստանում ստեղծված իրավիճակին

Փարիզն արձագանքել է Վրաստանում ստեղծված իրավիճակին, մտահոգություն հայտնել ցուցարարների և լրագրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հաղորդումների առնչությամբ, կոչ արել հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։

«Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ կշարունակի ամուր կապեր պահպանել Վրաստանի բնակչության հետ և աջակցել նրանց եվրոպական ձգտումներին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետն էլ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է երկրում վերջին զարգացումները: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին ոչ թե կասեցրել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, այլ հանել է այն օրակարգից:

«Առաջիկա չորս տարվա ընթացքում այս հարցը օրակարգում չի լինելու, որ որևէ մեկը չկարողանա շանտաժի գործիք ստանալ»,- մանրամասնել է պաշտոնյան։

Նա հավելել է՝ Վրաստանում «մայդան» չի լինելու: Մայրաքաղաքում և այլ բնակավայրերում բողոքի վերջին ակցիաների համար նա մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին և, նրա ձևակերպմամբ, «տեղական գործակալներին»: