Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հակակառավարական ցույցերը վկայում են այն մասին, որ Վրաստանում տեղի է ունենում իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։ Այս մասին ասվում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ԱԱԾ) հայտարարության մեջ։
«Վերջին օրերին երկրում ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ ծրագրված կործանարար գործընթացները տեղի են ունենում փաստացի այն հանգամանքների համաձայն, որոնք ձեռք են բերվել պետական անվտանգության ծառայության կողմից իշխանության բռնազավթման գործի հետաքննության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։