Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակն արգելել է շուրջ 60 գյուղերի բնակիչներին վերադառնալ իրենց տները

Իսրայելի պաշտպանության բանակն արգելել է հարավային Լիբանանի շուրջ 60 գյուղերի բնակիչներին վերադառնալ իրենց տները։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, գնդապետ Ավիչայ Ադրեյը «հրատապ նախազգուշացում» է արել՝ կոչ անելով նրանց չվերադառնալ գյուղեր՝ մինչև հետագա ծանուցումը:

Հրադադարի համաձայնագրով Իսրայելի պաշտպանության բանակը 60 օր ունի այս գյուղերից դուրս գալու համար։ Միևնույնամանակ Իսրայելի պաշտպանության բանակը թույլ է տվել Լիբանանի հետ սահմանին գտնվող քաղաքների քաղաքապետերին սկսել վերականգնողական աշխատանքները, գրում է The Times of Israel-ը։