Սիրիական բանակը հայտարարել է, որ իր տասնյակ զինվորներ սպանվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների հարձակման ժամանակ։ Նշվում է նաև, որ ապստամբներին հաջողվել է ներխուժել Հալեպ քաղաքի հիմնական հատվածներ՝ ստիպելով բանակին վերաբաշխվել, գրում է Reuters-ը։
«Հյուսիսային սահմաններով ահաբեկիչների մեծ հոսքի և նրանց ռազմական և տեխնիկական աջակցության ուժեղացման լույսի ներքո՝ ահաբեկչական խմբավորումները վերջին ժամերին ներխուժել են Հալեպ քաղաքի շատ շրջաններ», - ասվում է հայտարարության մեջ:
Սիրիական բանակի հայտարարության մեջ ասվում է, որ ապստամբներին չի հաջողվել հաստատուն դիրքեր հաստատել Հալեպ քաղաքում՝ բանակի կողմից նրանց դիրքերը շարունակվող ռմբակոծությունների պատճառով։