Միջազգային

Զելենսկին հաջորդ տարի պատերազմը ավարտելու հնարավորություն է տեսնում

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։ 

«Մենք ամեն ինչ անելու ենք այս պատերազմն ավարտելու համար։ Եվ մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ավարտենք այս պատերազմը հաջորդ տարի։ Մենք կարող ենք դա անել, բայց միայն Եվրոպայի, ԱՄՆ-ի և, իհարկե, Ուկրաինայի հետ միասին»,-ասել է Զելենսկին։ 

Զելենսկին հավելել է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա ՝ Ուկրաինային ուժեղացնելով: Ուկրաինայի ղեկավարը նաև մատնանշել է պատերազմն ավարտելու դիվանագիտական ուղիները։ 

«Դա կարող է արագ տեղի ունենալ, բայց ամեն ինչ կախված է կամքից։ Նրանց կամքից, ովքեր ցանկանում են դա: Հասկանալի է, որ դա հեշտ չէ, և դա տեղի չի ունենա վաղը։ Բայց դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարի: Ես այդպես եմ զգում, բայց ամեն ինչ կախված է այլ առաջնորդների որոշումներից և կամքից», -ասել է Զելենսկին։