Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են ընթանում։ Մարդիկ հավաքվել են Ռուսթավելի պողոտայում։ Երթեր են տեղի ունենում Քութայիսի, Բաթումի, Գորի և այլ քաղաքներում։
Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, մոբիլիզացվել են հատուկջոկատայիններ, ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա։
Ցուցարարներն այրել են Վրաստանի խորհրդարանի շենքի էլեկտրական լարերը, որոնցով սնուցվում է տեսահսկման համակարգը։