Միջազգային

Թբիլիսիում ցույցի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ

Գիշերը Թբիլիսիում 107 մարդ է բերման ենթարկվել։ Այդ մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

«Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շաբաթ գիշերը տեղի ունեցած ընդդիմության ցույցի ժամանակ։ Ցուցարարների կատաղի գործողությունների հետևանքով ՆԳՆ 10 աշխատակիցներ վիրավորվել են։

Կարգը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ,107 մարդիկ բերման են ենթարկվել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են խուլիգանության կամ ոստիկանության պահանջներին չենթարկվելու հոդվածներով։

Վրաստանում ընդդիմության բողոքի ցույցերը սկսվել են հինգշաբթի, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։