Պավել Գերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը։ Այս մասին ասվում է «Վրացական երազանք»-ի հաղորդակցության վարչության ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ըստ էության, իշխանությունն ընդգծել է, որ խստորեն հետևելու է Ասոցացման համաձայնագրի կատարմանը։
«Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին ապատեղեկատվություն է տարածում, թե «Վրաստանը չորս տարով դադարեցնում է եվրատլանտյան ինտեգրման գործընթացը։ Իրականում, իշխանությունը ընդգծում է, որ խստորեն հետևելու է ասոցացման համաձայնագրի կատարմանը և մինչև 2028 թվականը կկատարի ասոցացման համաձայնագրի 90%-ը»,- ասված է հայտարարության մեջ։
Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հայտարարությանը, որտեղ Կոբախիձեն նշել է, որ «մինչև 2028 թվականի վերջ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարց չի բարձրացնի և հրաժարվում է Եվրամիության դրամաշնորհից։