Միջազգային

«3+3» հարթակը աշխատում ենք վերածել կազմակերպության. Գալուզին

Ռուսաստանն աշխատանքներ է տանում Հարավային Կովկասի հարցով «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ։ Այս մասին «Ռուսաստան - Հայաստան» երկրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքերով, «Ռուսաստանը, որպես Հարավային Կովկասում պատմականորեն ներկա երկիր, շահագրգռված է Հայաստանի բարգավաճմամբ, պետականության ամրապնդմամբ, այլ ոչ թե կործանմամբ, բոլոր հարևանների հետ փոխշահավետ կապերի կառուցմամբ»:

«Համոզված ենք, որ 2020-2023թթ.եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հունով համակարգված առաջընթացը թույլ կտա կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում, բացահայտել նրա ստեղծարար ներուժը։

Ինչպես նախկինում, մենք չենք խուսափում աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն իր բոլոր ուղղություններով։ Տարածաշրջանի բոլոր երկրների շահերի ներդաշնակեցման գործում կարևոր տեղ ենք հատկացնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։ Մենք աշխատում ենք այն վերածել Հարավային Կովկասում փոխգործակցության լիարժեք կազմակերպության», - նշել է փոխնախարարը։