Միջազգային

ԵՄ-ն առաջին անգամ չինական ընկերություններին կարող է ընդգրկել սև ցուցակում

Եվրամիությունը նախատեսում է առաջին անգամ Չինաստանի ընկերություններին ներառել սև ցուցակում՝ կապված Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ։ Նման միջոցներ կարող են ձեռնարկվել պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում, որոնք եվրոպական տերությունները սկսել են քննարկել նոյեմբերի 27-ին:

Սև ցուցակում կարող են հայտնվել չինացի հայտնի գործարարներից մեկը և ևս վեց ընկերություն։ Դեռևս չի հստակեցվում սև ցուցակում ընկերությունների ենթադրյալ ընդգրկման կոնկրետ պատճառը:

Ավելի վաղ չինական ընկերությունները կամ ՉԺՀ-ից ֆիզիկական անձինք հայտնվել էին միայն ԵՄ-ի մոխրագույն ցուցակում, այսինքն՝ այն ընկերությունների ցանկում, որոնց նկատմամբ լրացուցիչ վերահսկողություն է պահանջվում: Արդեն հայտնի է, որ պատժամիջոցների 15-րդ փաթեթի շրջանակներում, որում ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել 45 ռուսական նավթային լցանավերի, 50 ֆիզիկական անձանց և 40 կազմակերպությունների դեմ, Չինաստանի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը կարող է փոխվել: