Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում ստանձնած պարտավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ըստ Գալուզինի՝ խոսքը ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում համալիր պայմանավորվածությունների մասին է։
«Մենք չենք հրաժարվում դաշնակիցների առաջ ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,-ասել է Գալուզինը:
ՌԴ փոխարտգործնախարարը նաև կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը: