Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկիn հայտարարություն է տարածել՝ երկրի վարչապետ Կոբախիձեի մեծ դժգոհության և ցույցերի պատճառ դարձած խոսքերին։
«Ինչպես երեկ լսեցինք, Վրաստանն այլևս շահագրգռված չէ առաջիկա 4 տարիներին գնալ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհով։ Սա Վրաստանի կառավարության ինքնիշխան որոշումն է, այն չափազանց հիասթափեցնող է, չափազանց տխուր»,- ասել է դեսպանը։
Ըստ Գերչինսկու՝ դա վիրավորական է եղել իր համար։
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ակնհայտորեն հակասում է Վրաստանի նախորդ կառավարության քաղաքականությանը, Վրաստանի բոլոր նախորդ կառավարությունների քաղաքականությանը, դա հակասում է նաև Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության ցանկությանը:
Բայց, իհարկե, Վրաստանն անկախ երկիր է, ինքնիշխան պետություն, և Վրաստանի համար շատ տխուր և վիրավորական է որոշել, թե արդյոք նա ցանկանում է գնալ եվրոպական ինտեգրման ճանապարհով։ Վրաց ժողովուրդը պետք է որոշի, թե ինչպիսին է ուզում տեսնել իր երկիրը։ Իմ ուղերձը կլինի այսպիսին՝ մենք աջակցում ենք վրաց ժողովրդին, մենք կսպասենք ձեզ։ Սա ձեր երկիրն է, դուք պետք է որոշեք, թե որտեղ եք ուզում այն տեսնել»,- հայտարարել է ԵՄ դեսպանը։