Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել այն քայլերը, որոնք կարող են ուժեղացնել Ուկրաինան:
«Հեռախոսազրույց եմ ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և շնորհակալություն հայտնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերով օգնության հարցում առաջնորդության համար։ Շնորհակալ եմ կանցլերին՝ հետագայում ևս Ուկրաինային աջակցելու պատրաստակամության, մասնավորապես՝ ռուսական ագրեսիայի դեմ մեր պաշտպանությանը և տոկունությանը աջակցելու համար։ Քննարկել ենք, թե մեր երկկողմ և գործընկերների որ քայլերը կարող են ուժեղացնել Ուկրաինան», - նշել է Զելենսկին։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը Ուկրաինայի նախագահին պատմել է Պուտինին հետ ունեցած իր հեռախոսազանգի մանրամասները: