Միջազգային

Կիպրոսը ՆԱՏՕ-ին միանալու համար բանակցում է ԱՄՆ-ի հետ

Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր երկրի մտադրությունը:

Նոյեմբերի 28-ին նա լրագրողներին հայտնել է, որ Նիկոսիան բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ դաշինքին անդամակցելու ուղիների շուրջ: Նրա խոսքով, այն փաստը, որ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ պետություն լինել Թուրքիայի առարկությունների պատճառով, երկրի բանակին զրկում է ինչպես արդիականացման, այնպես էլ ռազմական տեխնիկա ձեռք բերելու բազմաթիվ հնարավորություններից:

Խրիստոդուլիդիսը նշել է, որ Կիպրոսն ԱՄՆ-ի հետ քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին Հանրապետության անդամակցության երեք առաջարկվող մակարդակներ: