Միջազգային

Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Դրապատին։ Օլեգ Ապոստոլը նշանակվել է նրա տեղակալ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

«Գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին հաջողությամբ կազմակերպել է պաշտպանությունը Խարկովի ուղղությամբ և խափանել ռուսական ուժերի հարձակողական գործողությունը։ Գնդապետ Օլեգ Ապոստոլը 95-րդ առանձին օդային հարձակման բրիգադի փորձառու հրամանատար է։ Երկուսն էլ ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտերում»,- գրել է նա։

Ըստ Զելենսկու՝ նրանց հիմնական խնդիրն է զգալիորեն բարձրացնել բանակի մարտունակությունը, ապահովել զինվորական անձնակազմի վերապատրաստման որակը և նորարարական մոտեցումներ ներդնել Ուկրաինայի զինված ուժերում մարդկանց կառավարման համար:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ նոր նշանակումները համաձայնեցվել են Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։