Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, մեկնաբանելով վերջին երկու օրերի իրադարձությունները Սիրիայում, նախազգուշացրել է Սիրիայում ահաբեկիչների գործունեության վերսկսման մասին և կոչ է արել վճռական և համակարգված գործողություններ ձեռնարկել տարածաշրջանում ահաբեկչության տարածումը կանխելու համար:
Բաղաին խստորեն դատապարտել Է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և վերջին երկու օրերին Սիրիայում ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերն անվանել է որպես ահաբեկչական ռեժիմի և Միացյալ Նահանգների չարագուշակ ծրագրի մաս՝ ապակայունացնելու Արևմտյան Ասիայի տարածաշրջանը:
Նա ընդգծել է տարածաշրջանի երկրների, հատկապես, Սիրիայի հարևանների միջև զգոնության և համակարգման անհրաժեշտությունը՝ այս «վտանգավոր դավադրությանը» խոչընդոտելու համար: