Միջազգային

Կա հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա լիաֆորմատ աշխատանքի. Պուտին

Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Է Աստանայում ՀԱՊԿ հանդիպմանը Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում:

«Յուրաքանչյուր երկիր ինքն իրավունք ունի ընտրելու, թե ինչ և ինչպես է ուզում անել իր անվտանգության ապահովման ոլորտում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի և ՀԱՊԿ - ի միջև այսօրվա իրավիճակը, ամենայն հավանականությամբ, թելադրված է հենց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներով», - լրագրողներին ասել Է Պուտինը՝ մեկնաբանելով Աստանայում ՀԱՊԿ-ի հանդիպմանը Հայաստանի բացակայությունը:

Պուտինը խոսել է նաև Հայաստանի ՀԱՊԿ-ի լիաֆորմատ աշխատանքի վերադառնալու հեռանկարի մասին։

«Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայնդեպս՝ առայժմ։ Նա հայտարարել է, որ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ աջակցում է բոլոր այն փաստաթղթերին, որ ընդունվում են այսօրվա մեր հանդիպման ընթացքում։ Եթե դա այդպես է, ուրեմն կա հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա լիաֆորմատ աշխատանքի այս միավորման շրջանակներում», - ասել Է Պուտինը լրագրողներին։