Միջազգային

Պուտինը հայտնել է, թե Կիևում որ օբյեկտներին կհարվածի «Орешник»-ով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հաստատել է՝ ՌԴ-ն կարող է օգտագործել «Орешник» զենքը՝ Կիևում որոշումների կայացման կենտրոններին հարվածելու համար:

Նա հայտնել է, որ «Орешник»-ը հարվածում է թիրախներին անգամ 3-4 հարկ ներքև խորությամբ, անգամ՝ ամրացված կառույցներում։

«Այն կարելի է ավելի հզոր դարձնել, բայց արդեն հիմա այն ճշգրիտ զենք է»,- հայտարարել է ՌԴ նապագահը։

Նա այս զինատեսակի հարվածը համեմատել է երկնաքարի անկման հետ, «որից ամբողջ լճեր են գոյանում»։