Միջազգային

ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Հայաստանի համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Հայաստանի համար։ Ըստ նրա՝ Հայաստանի նկատմամբ որևէ ագրեսիա չի եղել։

«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն ունեն իրենց առանձնահատկությունը, չէ որ Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչել որպես անկախ պետություն, հաստատ չի ներառել իր պետական պարագծի մեջ։ Ուրեմն այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Ուստի, ակնկալել, որ ՀԱՊԿ-ը պետք է պատերազմեր այդ անկլավի տարածքում, տարօրինակ է»,- ասել է ՌԴ նախագահը։