Վրաստանի մի շարք քաղաքներում ինքնաբուխ բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մինչև 2028թ. ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին։
Թբիլիսում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին։ Նա մոտեցել է Ազատության հրապարակ տանող ճանապարհը փակած ուժայիններին և հարցրել՝ «Ո՞ւմ եք ծառայում»:
Վրաստանի խորհրդարանի մուտքերի մոտ ոստիկանների մեծ ներկայությանն ավելացել են ջրցան մեքենաներ։