Մարկ Ցուկերբերգը հանդիպել է Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում գտնվող Մար-ա-Լագո հանգստավայրում:
«Սա կարևոր ժամանակ է ամերիկյան նորարարության ապագայի համար: Մարկը երախտապարտ էր նախագահ Թրամփին ընթրիքին միանալու հրավերի և նրա թիմի անդամների հետ գալիք վարչակազմի մասին խոսելու հնարավորության համար», - CNN-ին ասել է Meta-ի խոսնակը:
Այս տեղեկությունը հաստատել է նաև Թրամփի խորհրդականը։ «Այո, ճիշտ է։ Մարկ Ցուկերբերգը շատ հստակ նշել է իր ցանկությունը լինել այդ փոփոխությունների կողմնակիցն ու մասնակիցը, որոնք մենք տեսնում ենք ամբողջ Ամերիկայում, ամբողջ աշխարհում, այն բարեփոխական շարժման հետ, որը գլխավորում Է Դոնալդ Թրամփը», - Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Սթիվեն Միլլերը։
Հիշեցնենք, որ այս ամառ թողարկված գրքում Թրամփը մեղադրել է Meta-ի ղեկավարին իր դեմ «դավադրություն կազմակերպելու» մեջ և սպառնացել Ցուկերբերգին «ցմահ բանտարկությամբ», եթե նա ընտրությունների ժամանակ «անօրինական որևէ բան» անի: «Մենք ուշադիր հետևում ենք նրան, եթե նա որևէ անօրինական բան անի այս անգամ, իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում, ինչպես և մյուսները, ովքեր խաբում են 2024-ի նախագահական ընտրություններում», - գրել է Թրամփը: