Միջազգային

Ռուսասատանը առաջարկում է 630 ռազմագերի փոխանակել Ուկրաինայի հետ

Ռուսաստանը պատրաստ է «հենց հիմա» 630 ռազմագերի փոխանակել Ուկրաինայի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք այժմ պատրաստ ենք 630 զինվորականների փոխանակում իրականացնել, միևնույն ժամանակ սկսել կազմակերպչական միջոցառումներ՝ հետագա փոխանակումների նախապատրաստման համար», - նշել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևին փոխանցել 630 ուկրաինացի գերիներին «անհապաղ», «պարիտետային պայմաններով»:

Միևնույն ժամանակ, ըստ Զախարովայի, Մոսկվան «թողնում է Ուկրաինային՝ որոշել, թե որ ռուս զինվորականներին ներառի փոխանակման մեջ»։ Իր հերթին, Ուկրաինան փոխանակումների վերսկսման նախապայման է դարձնում 350 կոնկրետ ուկրաինացի ռազմագերիների վերադարձը հայրենիք, որոնք «ենթադրաբար գտնվում են» Ռուսաստանում, պնդել է նա։