Բայդենի հեռացող վարչակազմը Ուկրաինային 725 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում. հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը նախատեսում է ամերիկյան պաշարներից տարբեր սարքավորումներ տրամադրել, այդ թվում՝ հակատանկային սպառազինություն, դրոններ, ականներ, Stinger հրթիռային համակարգեր եւ զինամթերք HIMARS ՀԿՌՀ-ների համար: Փաթեթի բովանդակությունն ու չափը կարող են փոխվել առաջիկա օրերին, նշում է գործակալությունը։