Միջազգային

Հայտնի է Աբխազիայում նախագահական արտահերթ ընտրությունների օրը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նախագահական ընտրություններ է նշանակել 2025 թվականի փետրվարի 15-ը: Ընտրությունների անցկացումը կարժենա 20-25 մլն ռուբլի, հայտնել են խորհրդարանի նիստում:

Ասլան Բժանիան նախագահի պաշտոնից հրաժարական է տվել նոյեմբերի 19-ին: Աբխազիայի Սահմանադրության համաձայն ՝ ընտրությունները պետք է անցկացվեն եռամսյա ժամկետում։


Բժանիան արդեն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Ընդդիմության թեկնածուների մասին տեղեկատվությունը դեռ հստակեցված չէ: