Միջազգային

Նույնիսկ եթե Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, նա կմնա կալանքի տակ. Կոբախիձե

Նույնիսկ եթե Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, նա կմնա կալանքի տակ. Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին իր նախագահության մնացած շաբաթների ընթացքում չի կարողանա ներում շնորհել Սահակաշվիլիին: Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ «Սահակաշվիլիին ներում շնորհելը գործնական նշանակություն չի ունենա», քանի որ նա, միևնույն է, ազատ չի արձակվի:

«Նույնիսկ եթե Զուրաբիշվիլին ստորագրի ներման ակտը, Սաակաշվիլին կմնա նախնական կալանքի տակ այլ քրեական գործերով, որոնց վերաբերյալ դեռևս դատավճիռ չկա»,- նշել է Կոբախիձեն:

Հակառակ դեպքում, Վրաստանի վարչապետի կարծիքով, Զուրաբիշվիլին դա կաներ ավելի վաղ, քանի որ «Սահակաշվիլիին ազատ արձակելու որոշ ուժերի ցանկությունը չափազանց ուժեղ էր»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական