ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է «Орешник» նորագույն հրթիռային համակարգի մասին:
Ըստ նրա՝ աշխարհում ռուսական այս հրթիռային համակարգի անալոգներ չկան և շուտով չեն լինի։ Այս մասին ՌԴ նախագահը խոսել է Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
«Տասնյակ մարտական ինքնակառավարվող բլոկներ, հարձակվում են թիրախի վրա մոտ 3 կմ/վ արագությամբ: Վնասակար տարրերի ջերմաստիճանը հասնում է մինչև 4 հազար աստիճանի: Եթե հիշողությունս չի դավաճանում, արևի մակերեսին ջերմաստիճանը 5,5-6 հազար աստիճան է: Հետևաբար, պայթյունի էպիկենտրոնում գտնվող ամեն ինչ բաժանվում է մասնիկների, տարրական մասնիկների, ըստ էության վերածվում է փոշու:
Հրթիռը հարվածում է նույնիսկ լավ պաշտպանված և մեծ խորության վրա գտնվող օբյեկտներին։ Ռազմական և տեխնիկական մասնագետների կարծիքով, տվյալ հրթիռների զանգվածային խմբով կիրառման դեպքում՝ միանգամից մի քանի «Орешник» հարվածելով, դրա հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի կիրառմանը: Թեև այն զանգվածային ոչնչացման զենք չէ», - հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը։