Միջազգային

Եվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի ընտրությունների արդյունքները

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել մի փաստաթղթի, որը փաստացի չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը: Բանաձևը կոչ է անում նաև մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ ացկացնել։

Ինչպես հաղորդվում է գերատեսչության կայքում բանաձևին կողմ է քվեարկել 444 պատգամավոր, դեմ՝ 72, ձեռնպահ՝ 82:

Փաստաթղթում Եվրախորհրդարանը նշում է, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու կարգավիճակ ունեցող Վրաստանը, ընտրություններ է անցկացրել, «որոնք չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին և ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ԵԱՀԿ անդամ պետության պարտավորություններին»: Քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները «անհամատեղելի են ԵՄ թեկնածու երկրից ակնկալվող չափանիշների հետ»:

Բացի այդ, ընդգծվել է, որ «ընտրությունների անցկացումը դարձել է շարունակվող ժողովրդավարական լճացման ևս մեկ դրսևորում, որի համար լիովին պատասխանատու է իշխող կուսակցությունը»: