Միջազգային

Ադրբեջանում Լեհաստանի ներկայացուցչին բողոքի նոտ են փոխանցել

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Բաքվի ԱԳՆ-ը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական զլմ-ները, հանդիպման ընթացքում դիվանագետին բողոքի նոտա է փոխանցվել առ այն, որ, չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման և մասնակցել է հակաադրբեջանական քարոզչությանը։

Ըստ ադրբեջանցիների՝ Լեհաստանի նախագահը այցելել է Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի շրջան, որը օկուպացված է պահվում Հայաստանի կողմից։

Ադրբեջանական կողմը կրկին պնդել է, որ ի հեճուկս հայտարարված նպատակների, ինչպիսիք են տարածաշրջանային կայունությունը և ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցման գործում, ԵՄ առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ: