Միջազգային

Լուկաշենկոն մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ նիստից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը, հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Դա, ի դեպ, բնութագրում է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը և ինչ-որ չափով մեր կազմակերպությունը», - նշել է Բելառուսի նախագահը։

Սովորաբար ՀԱՊԿ առաջնորդները գագաթնաժողովում հանդես են գալիս այբբենական կարգով՝ այբբենական հերթականությամբ։ Հայաստանի ներկայացուցչի մասնակցության դեպքում, նա առաջինը ելույթ կունենար։ Բելառուսի նախագահը, հավանաբար, սա է նկատի ունեցել։