Միջազգային

Լոնդոնը կրկին աշխարհի լավագույն քաղաք է ճանաչվել

The World’s 100 Best Cities-ն ամփոփել է 2024 թվականի արդյունքները։ Լոնդոնը տասներորդ անգամ անընդմեջ գլխավորում է վարկանիշը՝ իր «մնայուն ոգու և համաշխարհային անզուգական գրավչության համար»: Այս մասին հաղորդվում է Resonance Consultancy խորհրդատվական ընկերության նախագծի կայքում։

Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցրել է Նյու Յորքը՝ «աննկուն ոգով» քաղաքը։ Երրորդ տեղում Փարիզն է՝ «շարունակելով տպավորվել քաղաքների նորացման իր ապագային ուղղված նախաձեռնություններով»։ Աշխարհի լավագույն 10 քաղաքները ներառել են Տոկիոն, Սինգապուրը, Հռոմը, Մադրիդը, Բարսելոնան, Բեռլինը և Սիդնեյը: