Ֆրանսիացի օրենսդիրներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ քննարկում են հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ առաջարկները, սակայան միասնություն չկա։ Վարչապետ Բարնյեի կաբինետի ճակատագիրը թելից է կախված։
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնյեն կարող է կորցնել իր պաշտոնը վիճահարույց բյուջետային որոշման պատճառով: Բարնյեն պնդում է, որ երկրի բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար հարկավոր է ծախսերը կրճատել 40 մլրդ եվրոյով և հարկերը բարձրացնել ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրոյով:
Սակայն այլ կուսակցությունների օրենսդիրները հրաժարվում են աջակցել նրա միջոցառումներին։ Աջ կենտրոնամետ Բարնյեն չի բացառել, որ բյուջեն ընդունելու համար գուցե հարկ լինի դիմել Սահմանադրության 49.3 հոդվածին, որպեսզի այն հաստատվի առանց պատգամավորների քվեարկության:
Դա կարող է հանգեցնել անվստահության քվեի, որով սպառնում են ձախակողմյան քաղաքական գործիչները։ Նրանց պատրաստ է միանալ նաև ուլտրաաջ «Ազգային միավորումը»։
Մարին Լեպենը հայտարարել է, որ եթե ֆրանսիացիների գնողունակությունը կրճատվի 2025 թվականի բյուջեում, իր կուսակցությունը անվստահության քվե կհայտնի կառավարությանը։
Այս շաբաթ Միշել Բարնյեն շարունակում է խորհրդակցությունները ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: Բյուջեի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 21-ն է: