Միջազգային

Ուկրաինան Պուտինի անձնական մոլուցքն է. Կուլեբա

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե կարողանա Ուկրաինայում պատերազմի ավարտին հասնել մեր երկրի համար շահավետ պայմաններով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Politico-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Պուտինը մտադիր չէ գործարք կնքել Ուկրաինայի հետ։ Նա հավելել է, որ Թրամփը կարող է փլուզել ուկրաինական ռազմաճակատի գծերը, եթե ԱՄՆ-ն դադարի զենք տալ Կիևին:

«Պուտինը դեռ հավատում է, որ կարող է ոչնչացնել ուկրաինական պետականությունը և ջախջախել Ուկրաինան՝ որպես անկախ ժողովրդավարություն, և կարծում է, որ մեկ քայլ է հեռու Արևմուտքին թույլ ցույց տալուց։ Ուկրաինան Պուտինի անձնական մոլուցքն է, բայց Ուկրաինայի ջախջախումը նաև նրա մեծ նպատակին հասնելու միջոց է՝ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Արևմուտքն ի վիճակի չէ պաշտպանել իրեն կամ այն, ինչին կողմ են», - բացատրել Է Ուկրաինայի նախկին արտգործնախարարը։